Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի մասին ԱՄՆ-ի և նրա գործընկերների առաջարկը կարող է ընդունվել մոտակա ժամերին․ գրում է ամերիկյան New York Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և այլք կոչ էին արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանանյան սահմանին։ Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քաթարը։
Նրանք կոչ են արել գնալ դիվանագիտական ճանապարհով կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները: Կողմերը կոչ են արել Իսրայելին և Լիբանանին անհապաղ հրադադար հաստատել՝ խոստանալով աջակցություն՝ ճգնաժամին վերջ դնելու համար։