22 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
-2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի վերջին մեկնաբանությունները հուշում են, որ Բաքուն դադարեցրել է բանակցությունները ՀՀ-ի հետ. Eurasianet

Ալիևի վերջին մեկնաբանությունները հուշում են, որ Բաքուն դադարեցրել է բանակցությունները ՀՀ-ի հետ. Eurasianet

Մի քանի ամիս շարունակվող առաջընթացից հետո, որը հույսեր էր ներշնչում տևական կարգավորման ձեռքբերման հարցում, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, կարծես, թևակոխել է մեկ այլ՝ հետադիմական փուլ, գրում է Eurasianet-ը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին մեկնաբանությունները հուշում են, որ Բաքուն դադարեցրել է բանակցությունները: Հոկտեմբերի 4-ի իր ելույթում Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը վերազինվում է՝ նպատակ ունենալով վերանվաճել Արցախը:

Ալիևի ելույթը տեղի է ունեցել Նյու Յորքում ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր անց։ Այդ քննարկումներից հետո երկու կողմերն էլ պարտավորվել են ակտիվացնել ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։

Ալիևի ելույթը, կարծես թե, հետ է մղել այդ խոստումը՝ հաշվի առնելով, որ այն նաև ընդգծված քննադատություն է պարունակել Միացյալ Նահանգների և անձամբ Բլինքենի հասցեին: Հոկտեմբերի 4-ի Ալիևի ելույթից հետո հայ պաշտոնյաները հրապարակայնորեն հարցրել են, թե արդյոք Ադրբեջանը հավատարի՞մ է մնում խաղաղության հաստատմանը, որը ուրվագծված է Ալմա-Աթայի հռչակագրում: Բաքուն դեռ պաշտոնապես չի արձագանքել։