«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ժամանակ, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե նախագահը նստել է կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը: