Երևանի ավագանու ընտրությանը մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքը
տեղեկացրել է, որ չի մասնակցելու ավագանու առաջին նիստին, որի ընթացքում նախատեսվում
է քաղաքապետի ընտրությունը:
«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ
կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել
էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին:
Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության
միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել
նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով
Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»,- տեղեկացրել են դաշինքից: