06 Փտր
2025
1.2° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող հատվածը:

Ծիլքար գյուղում տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: