Ստեփանակերտի հիվանդանոցի բուժքույրերից մեկին ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում
Արցախցի բուժքույրը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ու տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե:
Փաատաբան Ռոման Երիցյանը ABC Media-ին տեղեկացրեց, որ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է հենց օդանավակայանում ու տեղափոխվել քննչական կոմիտե:
Ըստ փաստաբանի, արցախցի բուժքույրը մասնակցել է 2023 թվականի սեպտեմբերից սկսած ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Կինն այժմ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում է: