25 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 10  բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

 

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին,
անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ,
հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում
91 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ
ծանր վիճակում։