06 Օգս
2025
35.1° c ԵՐԵՎԱՆ
31.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից տեղահանված և Մասիսում բնակվող շուրջ 100 ընտանիք ՌԴ-ից օգնություն է ստացել

Արցախից տեղահանված և Մասիսում բնակվող շուրջ 100 ընտանիք ՌԴ-ից օգնություն է ստացել

Մասիս համայնքի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբատ բնակավայրերում բնակվող շուրջ 100 ընտանիք արդեն մարդասիրական օգնություն է ստացել Ռուսաստանից. հաղորդում է «Ռուսական մարդասիրական առաքելությունը»:

Օգնության յուրաքանչյուր հավաքածու պարունակում է 25 կիլոգրամ հիմնական սնունդ և մի քանի ամսվա համար նախատեսված հիգիենայի միջոցներ, ինչպես նաև փոքրիկների համար մանկական սննդի պաշար:

«Կարիքավորներից շատերն արդեն երկրորդ տարին է, ինչ ապրում են Մասիսում՝ փորձելով կենցաղը կազմակերպել նոր վայրում։ Նախկինում կողք կողքի ապրած ընտանիքները և նույնիսկ հարազատները ցրված են Հայաստանի տարբեր քաղաքներով։ Այսպիսի ակցիաների շնորհիվ մարդիկ զգում են, որ իրենք մոռացված չեն», – գրված է առաքելության թելեգրամյան ալիքում։

Հայաստանում Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված 140 տոննա մարդասիրական օգնության ակցիան «Եվրասիա» ՀԿ-ն իրականացնում է «Ռուսական մարդասիրական առաքելության» և Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ:

Ռազմագերիներ