25 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սևդալիզայի առեղծվածը․ ինչո՞ւ չեղյալ հայտարարվեց երգչուհու մասնակցությունը երևանյան փառատոնին

Սևդալիզայի առեղծվածը․ ինչո՞ւ չեղյալ հայտարարվեց երգչուհու մասնակցությունը երևանյան փառատոնին

Music Fest with Coca-Cola 2025․ միջոցառումն այս տարի սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Օգոստոսի 30-ին կայանալիք համերգի ժամանակ հայ հայտնիների հետ միասին նախատեսված են նաև համաշխարհային աստղերի ելույթներ։ Փառատոնի կազմակերպիչները հայտարարել էին իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզայի՝ Հայաստան այցի մասին։ Հայ հանդիսատեսը, սակայն, բողոքում էր երգչուհու՝ Հայաստան այցի դեմ․ պատճառը նրա տեսահոլովակներն էին։ Տեսահոլովակում երգչուհին էրոտիկ շարժումներով պարում է խաչի վրա՝ ծաղրելով նաև Քրիստոսի մասնակցությամբ հայտնի «Խորհրդավոր ընթրիքի» տեսարանը։

Տեսահոլովակը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հայտնի բլոգերները, երգիչ-երգչուհիներն ու պարզապես համերգի մասնակիցները սոցիալական իրենց էջերում բողոքի ձայն էին բարձրացրել՝ հայտարարելով, որ չեն մասնակցի համերգին, եթե վերջինս ելույթ ունենա Հայաստանում։

Մի քանի օր տևած աղմուկից ու դժգոհությունից հետո համերգի կազմակերպիչները հայտարարեցին, որ չեղյալ են համարել Սևդալիզայի այցը Հայաստան։

Համերգի կազմակերպիչների այս հայտարարությունից հետո նոր քննարկում է սկսվել համացանցում։ Հասարակության մի մասն ուրախ է, որ կազմակերպիչները լսել են մասնակիցների ձայնը, մյուս մասը վստահ է, որ սա կազմակերպիչների PR քայլն էր։ Ըստ որոշ օգտատերերի՝ սա Coca-Cola-ի հերթական մարքեթինգային հաղթանակն էր։

«Կարծում եք Coca-Cola-ն ի սկզբանե չգիտե՞ր, թե ում է հրավիրել, չէ՞ր ուսումնասիրել տվյալ կատարողի գործունեությունն ու հոլովակները, չէ՞ր կանխատեսել հասարակության որոշ մարգինալ շերտերի արձագանքները։ Իհարկե ուսումնասիրել էր։ Ավելին, ունեմ լուրջ կասկածներ, որ հենց իրենց մարքեթինգային թիմն էլ որոշակիորեն բորբոքեց էս կրքերը։ Ֆեսթին մնացել է ընդամենը 5 օր։ Համերգից 5 օր առաջ արտիստ չեղարկելը վստահաբար ֆինանսական լուրջ տույժերի հետ է կապված։ Համերգից 5 օր առաջ այլ արտիստ ներգրավելը հեքիաթի ժանրից է, անհնար է կազմակերպչական և այլ առումներով։ Հետևություն. Coca-Cola-ն հենց սկզբից էլ պլանավորել։ Սևդալիզան ամենայն հավանականությամբ չէր էլ գալու։ Մեկ այլ աստղի հետ վաղուց կար պայմանավորվածություն»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերերից Յաշա Սոլոմոնյանը։

Սևդալիզայի առեղծվածը․ ինչո՞ւ չեղյալ հայտարարվեց երգչուհու մասնակցությունը երևանյան փառատոնին

Երգչուհին է Instagram-ի սթորի բաժնում գրառում է կատարել․ «Թող անիծեն, քանզի խաղաղ հոգուն դիպչել հնարավոր չէ։ Նրանք դատապարտում են Աստծո անունով, բայց ոչ մի Աստված չի խոսում ատելությամբ։ Նրանց քննադատությունը վերաբերում է միայն իրենց»։

Սևդալիզայի առեղծվածը․ ինչո՞ւ չեղյալ հայտարարվեց երգչուհու մասնակցությունը երևանյան փառատոնին

Միջադեպին անդրադարձել է նաև ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ մեղադրելով համերգի կազմակերպիչներին, որ չեղյալ են համարել երգչուհու ելույթը։

«Ընդհանրապես, աշխարհում կա պրակտիկա, երբ արտիստին չեղարկում են արվեստի հետ չկապված, մասնավոր կյանքում թույլ տված և բացահայտված սխալների կամ հանրայնորեն անընդունելի վարքի համար` ծանր հանցագործություններից մինչև տհաճ միջադեպեր։ Հայաստանում իմ հիշած բոլոր դեպքերը կապված են արտիստների արվեստի հետ։ Այսինքն՝ սա ոչ այլ ինչ է, քան ցենզուրա։ Միշտ կգտնվեն մարդկանց խմբեր, ովքեր առաջադիմությունը, առաջադեմ արվեստը, գիտությունը կանվանեն սատանայականություն։ Այդպիսիք եղել են հազարամյակներով և դեռ երկար կլինեն։ Մարդկանց խարույկների վրա այրել են այն պատճառով, օրինակ, որ նրանք նկատել են, որ երկիրը կլոր է։ Դժվար է հիշել, թե արժեքավոր ժառանգություն թողած արվեստագետներից քանիսը չեն մեղադրվել այդպիսի մեղքերում»,-գրել է պատգամավորը։

Ռազմագերիներ