27 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանց հարցնելու` վճարե՞լ եմ, թե՞ ոչ, ինձ ավտոբուսում տուգանել են․ Արթուր Չախոյան

Առանց հարցնելու` վճարե՞լ եմ, թե՞ ոչ, ինձ ավտոբուսում տուգանել են․ Արթուր Չախոյան

 Բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Չախոյանին հասարակական տրանսպորտում տուգանել են երթևեկության համար չվճարելու պատճառով։ Ըստ Չախոյանի՝ իրեն տուգանել են անհիմն, որովհետև ինքը վճարել էր։

«Ես տեսաձայնագրել եմ իմ ավտոբուս բարձրանալն ու վճարելը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների տուգանելու պահը։ Մոտեցան ինձ, ասացին, որ տուգանում են՝ առանց ստուգելու՝ վճարե՞լ եմ, թե՞ ոչ»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Արթուր Չախոյանը։

Ըստ նրա՝ աշխատակիցները պնդել են, թե ավտոբուսի տեսախցիկների տեսաձայնագրությունից են տեսել, որ Չախոյանը չի վճարում։

Բլեգերը հերքում է և հայտարարում՝ դատարանում բողոքարկելու է։ Նրան տուգանել են 10000 դրամով։

Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն ավտոբուս են նստել այն բանից հետո, երբ նկատել են, որ հսկիչները վարչարարություն են իրականացնում երթուղային տրանսպորտում։

«Ես և Մանուկյանն ավտոբուս նստեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչպես են հսկիչները տուգանում քաղաքացիներին։ Ողջ ընթացքը նկարել ենք, նրանք վարչարարությունն իրականացնում են առանց կարգը պահպանելու»,-ասել է Չախոյանը։

Ռազմագերիներ