08 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն ավելացել է ևս 10-ով՝ հասնելով 313-ի, որոնցից 119-ը երեխաներ են․ հայտնում է Al Jazeera-ն։

ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտարարել է, որ Գազայում օգնության մատակարարումները վերջին երկու շաբաթների ընթացքում նվազել են, և բժշկական սարքավորումներ չեն հասել Գազա։

«Գազայում մեկ միլիոն երեխա  թերսնման 5-րդ փուլ մտնելու վտանգի տակ է։ Գազայում կես միլիոն մարդ իրական սովի վտանգի առջև է կանգնած»,- նշվել է հայտարարության մեջ։

Գազայի առողջապահական աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ օգոստոսի 27-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 26 պաղեստինցի։

Արևմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման ժամանակ վիրավորվել է մոտ 80 պաղեստինցի։

Մյուս կողից, իսրայելական բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է, և հարավ տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիք կստանա մարդասիրական օգնություն։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62895 հազարի, վիրավորվել է 158927 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026