
Ինչպես է իրեն զգում ադրբեջանցու կրակոցից տուժած սյունեցի կինը
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ինքն է դիմել բժշկական կենտրոն, տեղափոխվել վիրաբուժական բաժանմունք․ այդ մասին ABC Media-ին հայտնեց Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։


