01 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժամանակին Հայաստանում սա կոչվում էր «դիվերսիոն ներթափանցում», հիմա կարող է կոչվել «ռազմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը՝ Շաքիի դեպքի մասին

Ժամանակին Հայաստանում սա կոչվում էր «դիվերսիոն ներթափանցում», հիմա կարող է կոչվել «ռազմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը՝ Շաքիի դեպքի մասին

Ժամանակին Հայաստանում սա կոչվում էր «դիվերսիոն ներթափանցում», հիմա կարող է կոչվել «ռազմական զբոսաշրջություն»․ այսօր լրագրողներին ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը` անդրադառնալով այսօր Շաքիում տեղի ունեցած միջադեպին։

«Ժամանակին այդպիսի գործողությունները կոչվում էին «դիվերսիոն ներթափանցում» Հայաստանի Հանրապետության տարածք, և դիվերսանտները ոչնչացվում էին։ Հիմա դա կարող է կոչվել «ռազմական զբոսաշրջություն»։ Այսինքն՝ մի ադրբեջանցի «զբոսաշրջիկ» որոշել է զենքով գալ Հայաստանի տարածք՝ զբոսանքի։ Դա «նոր Հայաստանում» կոչվում է զինվորական տուրիզմ, դե տուրիստ է եկել մեր «բարեկամ» ադրբեջանական երկրից»,- ասաց նա։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ