
Նարեին լավ կնայեք, մարդիկ չար են. Աբովյանը ցնցած ինքնասպանության դեպքից մանրամասներ
Աբովյանը ցնցած դեպքի՝ ինքնասպանություն գործած եղբայրների մասին քաղաքը միայն դրականն է պատմում. նորմալ մարդիկ էին, իրենց համար երկու եղբայր աշխատում էին։ Նրանցից մեկը՝ Նորիկը, ամուսնացած էր, ունի 3 երեխա. 2 աղջիկ, 1 տղա։
«Որդին օգոստոստի 7-ին երեկոյան զանգել է հորը, չի պատասխանել։ Մի քիչ սպասելուց հետո տղան գնացել ու հորն ու հորեղբորը կախված է տեսել։ Ահավոր վիճակում էր երեխան, ձեռքերը դողացնում էր»,- պատմում է դրկիցը։
Ամբողջ բակը սգի մեջ է, հարևանները՝ զարմացած։ Սննդի կետը, ըստ համաքաղաքացիների, նրանց սեփականությունն է։ Պարտքեր կամ այլ խնդիրներ ունեցե՞լ են հարցին, խուսափում են պատասխանել՝ ասելով՝ իրենց ներքին խոհանոցն է։
«Նրանք աշխատավոր, խելացի ընտանիք էին, կրիմինալ դեմք էլ չէին, թե ասեմ ինչ-որ խնդիրներ ունեին։ Ափսոս շատ»,- ասում է սննդի կետին մոտ տաքսիստ աշխատող Գալուստը։
Ասում է՝ հերթական պատվիրատուին տարել, հետ է եկել ու տեսել, որ փողոցը ոստիկաններն են փակել։
Դեպքից ավելի ուշ հրապարակվեց մի նամակ, որ ըստ հարևանների՝ Նորիկն է գրել։ Մորը խնդրել է ոչ մեկին չմեղադրել ու երեխաներին լավ նայել։ Աբովյանը ցնցած դեպքի մանրամասները դեռ չի պարզվել։ Քննչական կոմիտեն շարունակում է քննությունը։