25 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մանկապարտեզի տարածքում արձակված կրակոցների հետևանքով վնասվել է մանկապարտեզի պատուհանի ապակին. ՔԿ

Մանկապարտեզի տարածքում արձակված կրակոցների հետևանքով վնասվել է մանկապարտեզի պատուհանի ապակին. ՔԿ

Սեպտեմբերի 24-ին Երևանի թիվ 107 մանկապարտեզի տարածքում արձակված կրակոցների հետևանքով վնասվել է մանկապարտեզի պատուհանի ապակին. ABC Media-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Կոմիտեից հայտնեցին նաև, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի, դրա հիմնական բաղադրիչ, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը):

Ռազմագերիներ