
Երկնքից նայիր մեզ ու տես, որ էն, ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու մենք` քո ուզած և սիրած ճիշտ ձևով, Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը
Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը, և նրա սրտից չուներ ոչ ոք։
Ես գիտեմ՝ դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ․ իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։
Ես սիրում եմ քեզ, պապ և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։
Դու լավագույնն ես, ու դա բոլորը գիտեն…
Աստծո կողմից նվեր ես էս աշխարհին։
Ես սիրում եմ քեզ, պապ ու կարոտում եմ շատ։
Էսօր Տոման ինձ հարցրեց․ «Մար, մենք էլ պապային երբեք չենք տեսնելու՞»,- և ես անկեղծ՝ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք էս ցավին։
Պապ, ես՝ լինելով քո առաջնեկը, քո ավագ դուստրը, միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայի մեզ ու տես, որ էն, ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու մենք` քո ուզած և սիրած ճիշտ ձևով։
Ես, Սյուզին, Լյովը ու Տոման երբեք մենակ չենք թողնի մամային։
Դու կաս, մեզ հետ ես ու մեր սրտի մեջ ես։
Պապ, Աստծո կողքին վայելիր քո երկնային խաղաղ կյանքը, մենք ամեն ինչ անելու ենք էնպես, ոնց դու ես ուզում.
Սիրում եմ քեզ շա՜տ պապ ջան»: