
Փլուզում՝ Վանաձորում․ փլատակից դուրս են բերել մեկ քաղաքացու մարմին
Նոյեմբերի 3-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակից դուրս են բերել քաղաքացու դին։
Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում։


