15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, վերջինս մահացել է

Երևանում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, վերջինս մահացել է

Կենցաղային վեճն ավարտվել է դանակահարությամբ․ հայտնում են Ոստիկանությունից։

«Նոյեմբերի 5-ին Ոստիկանություն է զանգահարել  մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային վեճ։ Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026