
Հանդիպել եմ Վրթանես սրբազանի հետ և ստացել նրա հիմնավորումները․ Շահրամանյանի ճեպազրույցը՝ կետերով
Արցախի չորրորդ նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է լրագրողների՝ եկեղեցու, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ Փաշինյանի հետ հանդիպելուն և այլ հարցերի։
Շահրամանյանի ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․
- Ցավալի է, որ ականատես ենք լինում գործող իշխանության և եկեղեցու միջև հակադրությանը։
- Իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր, պետք է իրականացվեր փակ դռների հետևում՝ պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավելու։
- Հանդիպել եմ Վրթանես սրբազանի հետ, ստացել եմ նրա հիմնավորումները։ Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։ Եզրակացությունները ես արել եմ։
- Վեհափառի դիրքորոշումն Արցախի հետ տեղի ունեցածի հետ, արցախահայության հետ կապված հայտնի է, մենք կիսում ենք այն։ Չեմ ուզում միջամտել եկեղեցու ներքին պրոցեսներին միջամտել։


