
Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին զրկել են Արցախի հերոսի կոչումից
Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոսի կոչումից․ ասված է Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից»,-ասվում է որոշման մեջ։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիշեցնենք, որ Կարեն Շաքարյանը հունվարի 6-ին մասնակցել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած «ուխտերթին»։


