02 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում վարձկանության համար ցմահ ազատազրկված Սիրիայի 2 քաղաքացու արտահանձնել են

ՀՀ-ում վարձկանության համար ցմահ ազատազրկված Սիրիայի 2 քաղաքացու արտահանձնել են

2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումն իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Հայաստանում նրանք դատապարտվել էին ցմահ ազատազրկման վարձկանության հոդվածով։ Ըստ մեղադրանքի՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նյութական հատուցում ստանալու պայմանով ներգրավվել են Ադրբեջանի զինված ուժերում ու մասնակցել ռազմական գործողությունների։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ