01 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաթողիկոսը կրկին թեմի առաջնորդի է պաշտոնանկ արել

Կաթողիկոսը կրկին թեմի առաջնորդի է պաշտոնանկ արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է պաշտոնից․ հայտնում են Մայր Աթոռից։

«Նրա փոխարեն Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ է նշանակվել գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որ զբաղեցնում էր Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնը։

Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ