Արաս Օզբիլիսը խոստանում է, որ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս
ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ
Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում:
«Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝
հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արասը։
Հիշեցնենք, որ այսօր կկայանա
ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
նախագահի ընտրությունները։ Ժողովն ուղիղ եթերում հեռարձակվելու է Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի Youtube-յան պաշտոնական ալիքով՝ սկսած 13:00-ից։