
Ելիսեյան այգիների մի հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով
Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի
տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն
հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով, հաղորդում է Ազնավուրի հիմնադրամը։
Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես
փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության
առջև 2024 թվականի գարնանը։