27 Հլս
2024
26.9° c ԵՐԵՎԱՆ
21.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ  լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքելով 81 միավոր:

Երկրորդը Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է՝  48 միավորով։

21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: