
Ինչո՞ւ են Արա Նախշքարյանին Հակակոռուպցիոն կոմիտե տարել․ փաստաբանն ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Այսօր առավոտյան՝ ժամը 09։00-9։30-ի սահմանում, իրավապահներն ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանին Հակակոռուպցիոն կոմիտե են տարել։
ABC Media-ի հետ զրույցում փաստաբան Աբրասիմ Աթոյանն ասաց, որ երկու ամիս առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են ձերբակալել։
Հիշեցնենք՝ հունիսի 4-ին Գյումրիում «Հայաստան» դաշինքի գրասենյակում ու դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի տանը խուզարկություններ էին իրականացվել։ Այդ ընթացքում երկու անձի ձերբակալել էին։
Ավելի քան մեկ ամիս անց Նախշքարյանի նկատմամբ նման գործողություններին փաստաբանը որևէ մեկնաբանություն չի գտնում։


