19 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Հաճնում ավտոկռունկի ընկնելու դեպքով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Նոր Հաճնում ավտոկռունկի ընկնելու դեպքով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Նոր Հաճնում օգոստոսի 18-ին շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղի ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. երկու անձ ձերբակալվել է․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով՝ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու դեպքով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ երկու դրվագով։

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին։ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Հաճնում շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է դրա տակ։

Դեպքի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկ անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Փրկարարները պարզել էին, որ զամբյուղը բարձրացնելու ընթացքում ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է։

ABC Media-ն ավելի վաղ պարզել էր, որ դեպքը տեղի է ունեցել շինհրապարակում, որի կառուցապատող ընկերությունն «Աշկար» ՍՊԸ-ն է։ Կիսակառույց շենքը նախատեսված է եղել բուժհաստատություն դարձնելու համար։ Ընկերությունից դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չէին տվել։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026