Ի՞նչ պատասխանատվության միջոցներ են նախատեսված աղբահանության պահանջները խախտելու համար
«Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Տիգրան Գրիգորյանը Օրե/ինաչափի 13-րդ թողարկման ընթացքում խոսել է աղբի, աղբահանության և դրան առնչվող իրավական հարցերի մասին։
«Բոլորս, ցավոք, հաճախակի ականատես ենք լինում այսպիսի անթույլատրելի դեպքերի. խաչմերուկներում կամ փողոցի մեջտեղում ավտոմեքենայի դուռը բացվում է, և վարորդն իր մոխրամանի պարունակությունը թափում է գետնին, կամ էլ պարզապես ընթացող ավտոմեքենայի պատուհանից աղբ են նետում։ Թափված աղբի տեսարանների պարբերաբար նաև ականատես ենք լինում բնության գրկում հանգստանալիս․ մարդիկ առանց խղճի խայթի խնջույքից հետո թողնում են իրենց աղբը տեղում և հեռանում։ Իրականում նման օրինակները շատ են»,- ասել է Տիգրան Գրիգորյանը։
Փաստաբանի խոսքով՝ աղբահանության խնդիրը մեր երկրում չի կարելի համարել լուծված, ավելին՝ Հայաստանում դեռևս առկա են բազմաթիվ գյուղեր, որոնք չունեն տարրական աղբավայրեր, աղբահանություն, և նման գյուղերում բնակիչներն իրենց աղբը թափում են գյուղի ինչ-որ բաց տարածքում, կուտակելով աղբի մեծ կույտեր, ընթացքում նաև այրելով աղբը կամ առանց դրա, ինչը բնականաբար վնասակար ազդեցություն է թողնում մեր շրջակա միջավայրի վրա։
Իսկ ի՞նչ պատասխանատվության միջոցներ են նախատեսված աղբահանության պահանջները խախտելու համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածը նախատեսում է պատասխանատվության միջոցներ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ քաղաքացիների համար։
Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու համար պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ 100․000-ից մինչև 200․000 դրամի չափով»։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը քաղաքացու համար առաջացնում է տուգանք 20․000-ից մինչև 30․000 ՀՀ դրամի չափով, իսկ 1մ ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝ 50․000-ից 80․000 ՀՀ դրամի չափով։
Մանրամասն՝