27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասվում է բավական տաք, և բավարար տեղումներով փետրվար. Գագիկ Սուրենյան

Սպասվում է բավական տաք, և բավարար տեղումներով փետրվար. Գագիկ Սուրենյան

Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակը, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 7-ից հետո կրկին առանց տեղումների եղանակ կհաստատվի. այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր  կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ»,-ասաց օդերևութաբանը:

Անդրադառնալով անոմալ տաք և տեղումնառատ հունվարին՝ Գագիկ Սուրենյանն ասաց. «Մինչև հունվարի 25-ը ունեցել ենք անոմալ բարձր ջերմային ֆոն, գրեթե բոլոր օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով:

Միայն հունվարի 24-ից օդի ջերմաստիճանը նվազեց և մոտեցավ կլիմայական նորմային, առանձին հատվածներում նաև նորմայից ցածր էր: Հունվարի 31-ին Աշոցքում գրանցեցինք հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ մինուս 32 աստիճան»: