
«Տողի մելիքական ապարանք» արգելոցի ճակատագիրը անհայտ է. Monument Watch
Անհայտ է մնում թշնամու հսկողության տակ հայտնված «Տողի մելիքական
ապարանք» արգելոցի ճակատագիրը՝ ահազանգում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»-ը։
«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում
է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում։
Այն բացվել է 2013 թվականին և գործում էր Մելիք Եգանի ընդունարանի
շենքում։ Այս շենքը պեղումներից հետո վերականգնվել և կահավորվել է թանգարանային ցուցադրության
համար։
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թանգարանը ժամանակավորապես
բռնազավթված է Արդբեջանի կողմից: