
Արցախցիները հաղորդագրություն են ստանում, այն կեղծ է․ զգուշացում
Երեկվանից մի շարք արցախցիներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»․ այս մասին զգուշացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
«Նշված հաղորդագրությունը կեղծ է․ այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։ Հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ Ձեր անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց։
Նախարարությունը զգուշացնում է՝
Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, և այդ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ Ձեր կողմից լրացված տվյալների հետագա օգտագործման համար»,- հայտնում են նախարարությունից։