
Փարիզ-2024․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։
13։00-ից Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակչից կսկսի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)։
13։30-ին ծանրամարտի օլիմպիական մրցաշարում մրցահարթակ դուրս կգա Գարիկ Կարապետյանը (102 կգ)։
Մրցումային օրը կեզրափակի Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը (+102 կգ)՝ 22։30-ին։ Նույն քաշային կարգում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։