05 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզ 2024.Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Փարիզ 2024.Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Այսօր Փարիզում ավարտին մոտեցող օլիմպիական խաղերում հարթակ դուրս եկավ Հայաստանի վերջին մարզիկը․ մեր գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը անչափ մոտ էր գահընկեց անելուն վրացական և համաշխարհային
ծանրամարտի լեգենդ Լաշա Տալախաձեին, սակայն վերջին մոտեցմամբ չկարողացավ գլխավերևում պահել 256 կգ կշռող  ծանրաձողը։ Պոկում վարժությունում Վարազդատը Տալախաձեի հետ հավասար քաշ էր բարձրացրել՝ 215 կգ, սակայն հրում վարժությունում բավարարվեց 252 կգ-ով, այնինչ վրացի մարզիկը հրեց 255:

Պոկում վարժությունից հետո առաջատարը Բահրեյնը ներկայացնող մեր հայրենակից, Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Գոռ Մինասյանն էր՝ 216 կգ արդյունքով, սակայն հրումվարժությունում նա կարողացավ բարձրացնել միայն 245 կգ։

Այսպիսով, Լաշա Տալախաձեն դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն, Վարազդատ Լալայանը այս օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրը։