Մայր Աթոռից մեկնաբանում են Կառավարության հայտարարությունը
Մինչև շաբաթվա ավարտը կուղարկվեն Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավերները։ ABC media-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօերն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ Կառավարությունից լրագրողներին հայտնել էին, թե վարչապետի աշխատակազմը Մայր Տաճարի վերաօծման միջոցառման հրավեր չի ստացել։ Հատկանշական է, որ միջոցառման պաշտոնական հրավեր դեռ ոչ ոք չի ստացել։
Հիշեցնենք, որ երկարատև վերանորոգումից հետո՝ սեպտեմբերի 28-29 տեղի է ունենալու Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։