
Երևան-Աշտարակ ավտոճանապարհից ակցիայի 182 մասնակից բերման է ենթարկվել, 3-ը՝ ձերբակալվել.ՆԳՆ
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի Աշտարակ-Երևան մայրուղին փակած բնակիչներից բերման է ենթարկվել 182 անձ, ձերբակալվել՝ 3-ը․ այս մասին ABC media-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ մամուլի՝ ձերբակալվածներից մեկը Նաիրիի համայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամ Արմեն Համբարձումյանն է, որը տեղափոխվել է Ոստիկանության Եղվարդի բաժին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան մայրուղին՝ դժգոհություն հայտնելով համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ, որը պետք է հաստատվեր ժամը 16։00-ին նախատեսված ավագանու նիստում։