13 Հոտ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան-Աշտարակ ավտոճանապարհից ակցիայի 182 մասնակից բերման է ենթարկվել, 3-ը՝ ձերբակալվել.ՆԳՆ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհից ակցիայի 182 մասնակից բերման է ենթարկվել, 3-ը՝ ձերբակալվել.ՆԳՆ

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի  Աշտարակ-Երևան մայրուղին փակած բնակիչներից բերման է ենթարկվել 182 անձ,  ձերբակալվել՝ 3-ը․ այս մասին ABC media-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ  Սարգսյանը։

Ըստ մամուլի՝ ձերբակալվածներից մեկը Նաիրիի համայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամ Արմեն Համբարձումյանն է, որը տեղափոխվել է Ոստիկանության Եղվարդի բաժին։

Հիշեցնենք,  որ այսօր առավոտյան Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան մայրուղին՝ դժգոհություն հայտնելով համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ, որը պետք է հաստատվեր ժամը 16։00-ին նախատեսված  ավագանու նիստում։