Հարավային Կովկասում բնապահպանական մարտահրավերները սպառնում են անվտանգությանը և հանրային առողջությանը
Շրջակա միջավայրի դեգրադացիան խոչընդոտում է ողջ Հարավային Կովկասի սոցիալ-տնտեսական զարգացմանը, նշվել է տարածաշրջանային փորձագետների կողմից հրապարակված հետազոտության մեջ։ Թեև հարավկովկասյան երեք պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ունեն համապատասխան օրենսդրական շրջանակներ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար, նրանք չունեն կայուն աճը խթանող համապարփակ պլանավորման մեխանիզմներ:
Գտածոները,որոնք ներառվել են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կայունություն Ասիայում» վերնագրով ակադեմիական աշխատության մեջ, լայն ազդեցություն ունեն տարածաշրջանի հանրային առողջության և պարենային անվտանգության վրա: Երեք ամենաանմիջական վտանգներն հողի էրոզիան, անտառահատումները և սխալ պլանավորված ուրբանիզացիան:
Հեղինակների կողմից օգտագործված չափումների համաձայն՝ տարածաշրջանի լանդշաֆտների ավելի քան 50 տոկոսը «խիստ ձևափոխված է», ինչը սրում է հողի էրոզիան և հողերի դեգրադացումը: Անասունների կողմից գերարածեցումը հողի քայքայման հիմնական աղբյուրն է, որը որոշ տարածքներում խթանում է անապատացմանը: Սա, իր հերթին, լրացուցիչ տնտեսական ճնշում է գործադրում շատ գյուղական համայնքների վրա:
Անտառահատումը Հարավային Կովկասում բնական երևույթ է, որը զգալիորեն սրվում է մարդու գործունեության արդյունքում, ներառյալ գյուղատնտեսական նպատակներով հողերի մաքրումը: Հեղինակները հավելում են, որ «անտառների անկանոն և հափշտակված շահագործմանը հաջորդել է գեոդինամիկական գործընթացների ակտիվացումը շատ շրջաններում»։ Ծառերի քանակի նվազումը, համապատասխանաբար, վատթարացրել է հողի քամուց առաջացած էրոզիան:
Արագ ուրբանիզացիան, որն առաջացել է գյուղից քաղաք բուռն միգրացիայի հետևանքով, ևս մեկ աճող մարտահրավեր է: Բնակչության բարձր խտությունն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թբիլիսին, Երևանը և Վանաձորը, հանգեցրել են աղտոտվածության «ծանր» մակարդակի՝ առաջացնելով շնչառական հիվանդությունների դեպքերի արագ աճ՝ միաժամանակ սպառնալով խմելու ջրի բավարար պաշարներին: Արդյունքը ռեսուրսների նվազման պատճառով սոցիալական լարվածության աճն է:
Ըստ հեղինակների՝ իշխանությունները փորձում են լուծել հրատապ խնդիրները, բայց դա անում են կարկատանային ձևով: «Կենսաբազմազանության պահպանման խնդիրը շարունակում է մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը»,- նշում են նրանք: