26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային ճնշումն իր գործն արեց․ Լիդյայի ազատության պահանջով նստացույց արած քաղաքացի

Հանրային ճնշումն իր գործն արեց․ Լիդյայի ազատության պահանջով նստացույց արած քաղաքացի

Լիդյա Մանթաշյանի կալանքի փոփոխությունը ես որպես հաղթանակ չեմ մեկնաբանի․ ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀՀ Գլխավոր Դատախազության դիմաց՝ հաջակցություն Լիդա Մանթաշյանի նստացույց անող Արման Պետրոսյանը։

«Արդարությունը հաղթեց, հանրային ճնշումն իր գործն արեց, և այս հանգամանքները հաշվի առնելով ուզում եմ ասել, որ չպետք է կանգ առնենք, որպեսզի ՀՀ-ում չլինեն քաղբանտարկյալներ»,- ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հանրային ճնշումը ցուցիչ էր, որ հայի ազգային հոգեբանությունը չի կոտրվել, իսկ արդարության վերականգնումը ժամանակի հարց է։

Պետրոսյանը նստացույցը ժամակավորապես դադարեցնում է, ասում  է՝ ավելի ուշ հանդես կգան այլ նախաձեռնությամբ։

 

Ռազմագերիներ