
Բագրատ սրբազանի տնային կալանքը երկարաձգվել է
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը․ Բագրատ սրբազանի տնային կալանքը երկարաձգվել է 2 ամսով։
Դատարանը հոգևորականին թույլ է տվել նաև ամեն կիրակի մասնակցել պատարագի։
Արքեպիսկոպոսի խափանման միջոցը, հիշեցնենք, փոխվել էր հունիսի 4-ին։ Այդ ժամանակից առ այսօր նա գտնվում է տնային կալանքում։


