25 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում ու Հայաստանում էլեկտրաէներգիայի հաճախակի, երկարատև անջատումները խնդիրներ են առաջացնում․ Wiringo-ի հետազոտությունը

Վրաստանում ու Հայաստանում էլեկտրաէներգիայի հաճախակի, երկարատև անջատումները խնդիրներ են առաջացնում․ Wiringo-ի հետազոտությունը

Wiringo գլոբալ մալուխային արտադրողն անցկացրել է նոր ուսումնասիրություն, որը թվարկում է Եվրոպայի էլեկտրաէներգետիկ ցանցի թույլ կողմերը։ Ըստ արդյունքների՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները և կլիմայի փոփոխությունն «աննախադեպ» փորձության են ենթարկում մայրցամաքի ենթակառուցվածքները։

Եվրոպայում սառեցված սննդի բիզնես բացելու ամենավատ հնարավոր վայրը, հավանաբար, Ալբանիան է։ Ուսումնասիրության համաձայն՝ երկիրը դասվել է Եվրոպայի և Եվրասիայի ամենաշատ էլեկտրաէներգիայի անջատումներից տուժած երկրների շարքում։

Միջին հաշվով՝ Ալբանիան տարեկան ունենում է էլեկտրաէներգիայի մոտ 40 անջատում, ինչը նշանակում է մեկ շնչի հաշվով մոտ 65 ժամ՝ առանց էլեկտրաէներգիայի։ Դա շատ ավելի շատ է, քան մայրցամաքի որևէ այլ վայում։

2024 թվականի ամռանը երկիրն, ինչպես նաև Բալկանյան այլ երկրներն, ինչպիսիք են Խորվաթիան, Չեռնոգորիան և Բոսնիա-Հերցեգովինան, տուժել են խոշոր անջատումից։

Վրաստանն ու Հայաստանը նույնպես բախվում են հաճախակի, երկարատև անջատումների, որոնք տարեկան կազմում են 6-7ժամ՝ մեկ հաճախորդի հաշվով։

Եվրոպայում և Եվրասիայում էլեկտրաէներգիայի անջատումների հարցում Հայաստանը 38 երկրների շարքում չորրորդն է։ «Տարեկան միջին անսարքության ժամանակը» (SAIDI, ժամ/տարի) ՀՀ-ում կազմել է 6․12, իսկ «Միջին անսարքության հաճախականությունը» (SAIFI, իրադարձություններ/տարի) 4.62։

Հարևան Վրաստանում տարեկան միջին անսարքության ժամանակը 7․3 է, իսկ հաճախականությունը՝ 5․28: Այն ցանկում երրորդ հորիզոնականում է։ Ադրբեջանում էլէկտրաէներգիայի խափանումներն անհամեմատ ավելի քիչ են լինում։ Համապատասխանաբար 0․9 և 1․21 ցուցանիշներով երկիրը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման կայունությունն ապահովելու համար մինչև 2030 թվականը գլոբալ ցանցային ներդրումները պետք է կրկնապատկվեն՝ մոտավորապես 255 միլիարդ եվրոյից հասնելով ավելի քան 500 միլիարդ եվրոյի։

Ռազմագերիներ