24 Նոյ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարմիր խաչը պատրաստ է աջակցել Արցախում մահացած կնոջ դին Հայաստան տեղափոխելու հարցում

Կարմիր խաչը պատրաստ է աջակցել Արցախում մահացած կնոջ դին Հայաստան տեղափոխելու հարցում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պատրաստակամություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու համար ընտանիքին աջակցելու հարցում․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ  է մահացած կնոջ ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացել է 70-ամյա Վերա Աղասյանը: Որպես կնոջ մահվան պատճառ է նշվել սիրտ-թոքային սուր անբավարարությունը, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով:

Տեղեկություն է տարածվել, որ կնոջ դուստրը ցանկանում է մոր դին տեղափոխել և հուղարկավորել Հայաստանում։