22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը

Ադրբեջանում մեկնարկել է Հակարի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանի
գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը։

Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմադովի նախագահությամբ
քննվել են վերաքննիչ բողոքի ապացույցները։ Դատական նիստը նշանակված է հունվարի 7-ին։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանում նրան դատապարտել էին 15 տարվա
ազատազրկման՝ մեղադրելով «ադրբեջանցիների զանգվածային սպանություններին մասնակցելու»
համար։ Նրա պաշտպանը, սակայն, տեղեկացրել էր վճիռը բողոքարկելու մասին։

Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին Հակարի կամրջին տեղադրված ապօրինի
անցակետից, երբ Կարմիր Խաչի մեքենայով ուղևորվում էր Երևան՝ սրտի վիրահատության ենթարկվելու
համար։