Արցախը հայ ազգի ու հայոց հայրենիքի անտրոհելի ու սուրբ մասն է․ Արտակ Բեգլարյան
Արցախի Վերածննդի օրը այս անգամ շատ ավելի սուր և ուղիղ իմաստ ունի՝ Արցախի ամբողջական հայաթափումից հետո. այս մասին ֆեյսբության իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի նոր վերածնունդը դեռ պետք է գա՝ համայն հայության հետևողական ու վճռական պայքարով, քանզի Արցախը հայ ազգի ու հայոց հայրենիքի անտրոհելի ու սուրբ մասն է:
Շնորհակալություն Արցախյան շարժման կայացման ու հաջողման գործում նույնիսկ ամենափոքր վաստակ ունեցած անձանց»,- գրել է Բեգլարյանը։