21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը, Սիրիան և Իրանը Իսրայելի հարվածից հետո Դամասկոսում պետք է միջոցներ ձեռնարկեն. Էրդողան

Ռուսաստանը, Սիրիան և Իրանը Իսրայելի հարվածից հետո Դամասկոսում պետք է միջոցներ ձեռնարկեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադառնալով Իսրայելի վերջին հարվածին Դամասկոսում, հայտարարել է, որ Ռուսաստանը, Սիրիան և Իրանը պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

«Մենք պաշտպանում ենք անհապաղ և կայուն խաղաղություն Սիրիայում: Իսրայելը տարածաշրջանային և գլոբալ խաղաղության համար ամենակարևոր սպառնալիքն է»,– ասել է Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, կարևոր է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը ամենամեծ սպառնալիքն է Սիրիայի տարածքային ամբողջականության համար: