17 Հոտ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
12.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը․ Sky News Arabia

Սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը․ Sky News Arabia

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի հավանական սպանության մասին։ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընթացքում երեք անձ է սպանվել։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի անվտանգության գործակալությունը ստուգում են հավանականությունը, որ սպանվածներից մեկը Յահյա Սինվարն է:

Սոցցանցերում տարածվում են ՀԱՄԱՍ-ի 61-ամյա առաջնորդ Յահյա Սինվարին նման այլանդակված դիակի կադրերը։

Իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ այսօր նա սպանվել է ՑԱԽԱԼ-ի պարեկի կողմից Գազայի հատվածի տներից մեկում:

Իսրայելական 12-րդ ալիքը հայտնում է, որ Սինվարի ենթադրյալ մարմնի ԴՆԹ-փորձաքննության համար մի քանի ժամ կպահանջվի։

Sky News Arabia-ի աղբյուրը հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը: