22 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում Իրանի դեմ Իսրայելի առաջիկա օպերացիայի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել․ CNN

ԱՄՆ-ում Իրանի դեմ Իսրայելի առաջիկա օպերացիայի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել․ CNN

ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել, որոնք վկայում են Իրանի դեմ Իսրայելի առաջիկա օպերացիայի մասին. հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի րուցակիցներից մեկը հաստատել է այդ փաստաթղթերի իսկությունը։

Դրանցում մանրամասն նկարագրվում են այն միջոցառումները, որոնք, ինչպես պնդում են, իրականացվել են վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի մի քանի բազաներում։ Մասնավորապես, խոսքը ժամանակակից զինամթերքի տեղափոխման մասին է, որոնք, համաձայն աղբյուրի, նախատեսված են Իրանի վրա հարձակման համար։

CNN-ը նշում է, որ թղթերը պարունակում են գծանշումներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք կարող են տեսնել միայն ԱՄՆ-ն ու հետախուզական դաշինքում նրա դաշնակիցները՝ Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան:

Վաշինգտոնի կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում ստուգվում է, թե ով է հասանելիություն ունեցել փաստաթղթին, որը ենթադրաբար դուրս է եկել Պենտագոնից։

Ցանկացած նման արտահոսք ինքնաբերաբար ենթադրում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննություն Պենտագոնի և ամերիկյան հետախուզական ծառայությունների հետ համատեղ: