Սահմանազատման գործընթացը չի կարող հիմնվել մեկ փաստաթղթի վրա․ Մհեր Գրիգորյանի հայտարարությունները՝ կետերով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ աշխատանքային խմբի՝ օգոստոսին ստորագրած փաստաթուղթը՝ Սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Փոխվարչապետի կարևոր հայտարարությունները՝ կետերով․
- Հայաստանը և Ադրբեջանը պետք է բանակցեն երկկողմ ձևաչափով, առանց միջնորդների։ Երրորդ երկրի ներգրավմամբ կարող են առաջանալ ռիսկեր, որոնք կնպաստեն հայկական կողմի շահերի խախտմանը։
- ՀՀ կադաստրի կոմիտեն 2004 թվականից ի վեր գրանցումներ է արել, որոնց հիմքը չի պարզաբանվում։
- Գրանցումները կարող են հիմնվել անհասկանալի քարտեզների վրա, ինչն առաջացնում է իրավական խնդիրներ։
- Տավուշում անցկացված զորքերի հետքաշումն արտացոլվել է կանոնակարգում՝ հիմնված առկա փորձի վրա։
- Սահմանային գծի օպտիմիզացիան պետք է իրականացվի փոխադարձ համաձայնությամբ։
- Սահմանազատման գործընթացը չի կարող հիմնվել միայն մեկ փաստաթղթի վրա։
- Հաջորդ սահմանազատման հատվածի վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել։
- Սահմանազատումը պետք է իրականացվի կողմերի միջև համաձայնությամբ։
- Մտավախություն, թե Ադրբեջանը չի ստորագրի կանոնակարգը, չկա։
- Կանոնակարգը ներառում է նաև սահմանային անվտանգության հարցերը։
- Սահմանազատման գործընթացը պետք է հիմնված լինի խորհրդային քարտեզների վրա։
- Կանոնակարգը ուժի մեջ կմտնի միայն ծանուցումների փոխանակման դեպքում։
- Սահմանազատման գործընթացի համար կարևոր է ունենալ բավարար իրավական հիմքեր։