22 Հուն
2025
-2.6° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանազատման գործընթացը չի կարող հիմնվել մեկ փաստաթղթի վրա․ Մհեր Գրիգորյանի հայտարարությունները՝ կետերով

Սահմանազատման գործընթացը չի կարող հիմնվել մեկ փաստաթղթի վրա․ Մհեր Գրիգորյանի հայտարարությունները՝ կետերով

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ աշխատանքային խմբի՝ օգոստոսին ստորագրած փաստաթուղթը՝ Սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Փոխվարչապետի կարևոր հայտարարությունները՝ կետերով․

  • Հայաստանը և Ադրբեջանը պետք է բանակցեն երկկողմ ձևաչափով, առանց միջնորդների։ Երրորդ երկրի ներգրավմամբ կարող են առաջանալ ռիսկեր, որոնք կնպաստեն հայկական կողմի շահերի խախտմանը։

 

  • ՀՀ կադաստրի կոմիտեն 2004 թվականից ի վեր գրանցումներ է արել, որոնց հիմքը չի պարզաբանվում։

 

  • Գրանցումները կարող են հիմնվել անհասկանալի քարտեզների վրա, ինչն առաջացնում է իրավական խնդիրներ։

 

  • Տավուշում անցկացված զորքերի հետքաշումն արտացոլվել է կանոնակարգում՝ հիմնված առկա փորձի վրա։

 

  • Սահմանային գծի օպտիմիզացիան պետք է իրականացվի փոխադարձ համաձայնությամբ։

 

  • Սահմանազատման գործընթացը չի կարող հիմնվել միայն մեկ փաստաթղթի վրա։

 

  • Հաջորդ սահմանազատման հատվածի վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել։

 

  • Սահմանազատումը պետք է իրականացվի կողմերի միջև համաձայնությամբ։

 

  • Մտավախություն, թե Ադրբեջանը չի ստորագրի կանոնակարգը, չկա։

 

  • Կանոնակարգը ներառում է նաև սահմանային անվտանգության հարցերը։

 

  • Սահմանազատման գործընթացը պետք է հիմնված լինի խորհրդային քարտեզների վրա։

 

  • Կանոնակարգը ուժի մեջ կմտնի միայն ծանուցումների փոխանակման դեպքում։

 

  • Սահմանազատման գործընթացի համար կարևոր է ունենալ բավարար իրավական հիմքեր։