
Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում․ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
2020-ի սեպտեմբերից 2023-ի սեպտեմբերը ներառյալ աշխարհը պասիվ հանդիսատես էր Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, կատարված սարսափելի հանցագործություններին․ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս ասել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանի ելույթից ներկայացնում ենք հատված․
«2023-ի սեպտեմբերին ավելի քան 120․000 հայ բռնի տեղահանվեց իր տներից։ Սա էթնիկ զտում է, պարզ ու հասարակ, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում։
Մենք հավատում ենք խաղաղությանը, մենք հավատում ենք խաղաղությանը մեր երկրների միջև, և ես ավելի քան վստահ եմ, որ միջազգային հանրությունը կարծում է, որ չի կարող լինել իրական խաղաղություն առանց պատասխանատվության։ Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ ընտրովի անգործությունն անընդունելի է՝ թե՛ ՄՔԴ-ի, թե՛ միջազգային հանրության համար։
Օրենքի գերակայությունը պետք է հաղթի»։


