01 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հերքել է տեղեկությունները, թե Ռուբիոն պահանջել է Արաղչիից անհապաղ լքել ԱՄՆ-ն

Իրանը հերքել է տեղեկությունները, թե Ռուբիոն պահանջել է Արաղչիից անհապաղ լքել ԱՄՆ-ն

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությունից անհապաղ լքել Նյու Յորքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական պատվիրակությունը Նյու Յորքից հեռացել է երկուշաբթի երեկոյան՝ նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների՝ փակուղի մտնելուց հետո Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իրանական պատվիրակությունն անհապաղ լքի Միացյալ Նահանգները։

 

 

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ